Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշում

Ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշում
26.02.2017 | 17:40

Թալիշում անցնող գիշերվա ընթացքում ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել. Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։

«Ինչպես ՊԲ-ն տեղեկացրել է հաղորդագրությամբ, գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետներից ու նռնականետներից շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաև Թալիշի ուղղությամբ: Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշում այդ 18 արկի արձակման հետևանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, որ համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ: Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ